
Ճառագայթ խմբակցության աջակցությամբ հասարակագետ և հակաիմպերիալիստ ակտիվիստ Սաիդ Բուամաման իր “Աշխարհը ներքևից” շաբաթական ծրագրի հերթական հաղորդումը ամբողջովին հատկացրել է Լաչինի միջանցքի շրջափակմանը, Արցախի դատին և դրանից բխող աշխարհաքաղաքական մարտահրավերներին:
Այս ծրագիրը լույս է տեսնում Investig’Action բազմալեզու առցանց
պարբերականում, որի նպատակն է աշխարհի նորությունների մասին խոսել
դրամատիրական ուժերի ճնշումից ազատ այլընտրանքային լրատվությամբ: