Ֆանոնը և Ալժիրի անկախությունը

Ալժիրում 1960 թվի դեկտեմբերի 11ի ժողովուրդական ցույց

1960 թվականի Դեկտեմբերի 11ին, այսինքն ուղիղ 62 տարի առաջ, Ալժիրի մայրաքաղաքում և ուրիշ քաղաքներում երկրի անկախությունը պահանջելու համար պայթեցին ժողովրդական ցույցեր:

Մոտ վեցը տարի է արդեն, ինչ ֆրանսական գաղութացման դեմ հեղափոխությունը սկսվել էր: 1959 թվականին ալժիրական հեղափոխության կամավոր, մարտինիկացի հոգեբույժ և հեղափախական մտավորական Ֆրանց Ֆանոնը իր « L’An V de la Révolution algérienne »(1) ում գրում է՝ «Հինգ տարի տեված պայքարից հետո, ոչ մի քաղաքական փոփոխություն չի իրագործվել : Ֆրանիսացի պատասխանատուները ֆրանսիական Ալժիր են շարունակում հռչակել:»
Այս համատեքստում է, որ ժողովուրդը դուրս է ելնում փողոց և այս շարժումով իր զորակցությունն է վերահաստատում՝ ալժիրական հեղափոխությանը ու անկախությանը։
Հեղափոխությունը ավարտվում է 1962 թվականին, դրա համար էլ Ֆրանսիայում այս տարի նշեցին հեղափոխության 60 ամյակը : Խիստ հարված էր Ֆրանսիայի պետության համար , որը մինչ այս օր էլ 8 տարվա գործընթացը չի կոչում «հեղափոխություն», այլ՝ «պատերազմ »: Ես ֆրանսիական դպրոցում հենց այդպես էլ սովորեցի «Ալժիրի պատերազմի մասին», որը ըստ պետական քարոզին, երկու կողմերին էլ պատճառեց ցավեր, գաղթ և զոհեր :
Ֆրանսիայում ալժիրական հեղափոխությունը վարկաբեկելու համար, հատկապես FLNի(2) ոճիրներին են կպնում… ու պոկ չեն գալիս: Ավագ դպրոցի նախավերջին տարվա բանասիրության դասատուս Քամյուի գովքն էր երգում՝ Ժան-Փոլ Սարթրի դեմ։ Քամյուն պատերազմի ավարտն էր ցանկանում, խաղաղապաշտ էր, մարդն էր իր արժեհամակարգի կենտրոնում, իսկ Սարթրը FLNի տերորն էր հովանավորում:
Այս դատապարտումները հաստատ նկատի ունի Ֆանոնը երբ իր գրքում ասում է՝ «Ալժիրական պատերազմը՝ որևե ժողովուրդի կողմից մինչ այսօր գաղութային բռնակալության դեմ տարված ամենաանհավանական պատերազմն էր: Իր հակառակորդները սիրում են պնդել, որ Հեղափոխությունը արյունածառավներից է կազմվում : Իսկ այն ժողովրդավարները որոնք համակրում էին նրան, այսօր կրկնում են թէ՝ «նա սխալներ է գործել»։

Ֆանոնը ամենահետաքրքիր և ամենահարուստ քննադատական գործերն է ստեղծել ֆրանսիական գաղութարարության մասին : Ես նույնիսկ կասեիՙ այս ոլորտում, նրա գործը ամենայուրօրինակն է: Նրա աշխատանքները հիմնվում են հատկապես սևամորթ և արաբախոս ժողովորդների դեմ ֆրանսիական ռացիզմի տարբեր երևույթների վրա, և ներառում՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսա-հասարակագիտական և թե՛ մշակութաին և հոգեբանական վերլուծություններ : Ֆանոնը փորձում է հասկանալ թե ինչպե՞ս պիտի ազատագրվի նյութապես և հոգեպես գաղութացած մարդը : Հեգելյան և մարքսյան դիալեկտիկայի ազդեցության տակ, իր ամենակարևոր գործերից մեկում (Les Damnés de la Terre) եզրակացնում է՝ որ բռնության տակից միայն կարելի է հենց բռնության գործիքները օգտագործելով դուրս գալ : Հետևելով հենց իր իսկ եզրակացությանը, Ֆանոնը որոշում է՝ հոգով ու մարմնով տրվել ալժիրական հեղափոխությանը : և այսպես 1959 թ. հրատարակվում է Ալժիրական հեղափոխության հինգերորդ տարին François Maspero հրատարակչատանը, և 1968 թ. նույն տանը վերահրատարակվում է՝ « Sociologie d’une révolution » վերնագրի տակ : Նույն հոգով շարունակում է պատասխանել Հեղափոխության բռնությունների կեղծ մարդասիրական դատապարտումներին՝ «Ոչ, ճիշտ չէ որ Հեղափոխությունը գաղութացումի չափ հեռու է գնացել : Դրանով հանդերձ, չենք արդարացնում մեր հայրենակիցների անմիջական հակազդեցությունները : Հասկանում ենք նրանց, բայց ոչ ներում ենք ոչ էլ կարող ենք դրանց ժխտել :» Այս տողերը մեջբերելով հույս ունեմ ընթերցողի մոտ Ֆանոնի գիրքերը կարդալու ցանկություն առաջացնել : Գաղութացման մասին իր վերլուծություններից գոնե մասամբ տիեզերական դասեր կարելի է քաղել :

Նայև հույս ունեմ, ընթերցողի մոտ ալժիրական ժողովուրդի պայքարի համար հետաքրքրություն ստեղծել : Չէ՞ որ այն նայև Ֆրանսիյաի պետության պատմության մաս է կազմում․ պետություն, որը հենց հանուն մարդու իրավունքի, ազատության, հավասարության և եղբայրության իր սկզբոնքներին, որոշեց աֆրիկացի ժողովուրդներին գաղութացնելով «դաստիարակել», և վերջապես կատարեց « Sociologie d’une révolution » գրքում այսպես նշված ոճիրներ… «Ֆրանսիական գաղութացումի նման համարձակ և դաժան թշնամու դեմ 130 տարի տիրապետությունից խիստ ցնցված ժողովրդի պայքարը նվազագույն սխալներով ղեկավարաելը հեշտ գործ չէ : Շվեդ լրագրողուհի Տիկին Քրիստիանա Լիլիեսթիերնան Ֆրանսիայում Ալժիրցի փախստականների ճամբարում զրուցեց նրանցից մի քանիսի հետ : Ահավասիկ լրահաղորդումից մի հոդված. «Հաջորդը յոթ տարեկան տղա է, որի մարմնի վրա երևում են պողպատէ թելի պատճառած խորը վերքեր, թել որով նրան կապած էին պահում երբ ֆրանսացի զինվորները չարչարում ու սպանում էին իր ծնողներին, քույրերին ու եղբայրներին : Լեյտենանտներից մեկը երեխայի աչքերը զոռով պահում էր բաց որպեսզի նա տեսնի կատարավածը և դրա մասին դեռ հիշի երկար ժամանակ… Երեխաի պապը հինգ օր ու գիշեր նրան իր գիրկն առած ճամբորդեց մինչև հասնի ճամբար : Երեխան ասում է՝ միայն մի բան եմ ցանկանում՝ փոքր մասիկների կտրտեմ ֆրանսացի զինվորին, շատ փոքր մասիկների… » Այս յոթը տարեկան երեխային միթե՞ կարծում եք որ հեշտ է ծնողների սպանությունն ու իր հսկայայկան վրեժի ցանկությունը մոռացնել: Միթե՞ ֆրանսիական ժողովրդավարության թողած միակ պատգամը՝ այս աշխարհի վերջը պատկերող մթնոլորտի մեջ մեծացող որբ մանկությունն է՞:»

Ծովինար Վանեցյան
11 դեկտեմբեր 2022
--------------------------------------------------------------------------------------------------------------------
1. « Ալժիրական հեղափոխության հինգերորդ տարին »
2. Կամ՝ FLNA, « Front de Libération Nationale Algérien» Ալժիրական Ազգային Ազատագրության Ճակատ : Ալժիրական հեղափոխության Քաղաքական և ֆիդայական կենտրոնական կազմակերպությունն էր : 70ականներին այս անունից ներշնչվել են նայև ուրիշ ազգային պայքարների կենտրոնական շարժումների անունները, դրանցից հատկապես կնշենքՙ FLNC-ն, Կորսիկայի Ազգային Ազատագրության Ճակատ :